Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 25 » Ռեպի գրեթե բոլոր ուղղությունները


16:30
Ռեպի գրեթե բոլոր ուղղությունները
Gangsta Rap-ի ծաղկման շրջանը 80-ական թվականների վերջն էր: Այս ուղղությունը կարելի է ասել hardcore rap-ի հիմքն է: Gangsta rap-ը առանձնանում է իր կոպիտ և աղմկոտ ձայնով: Լիրիկական երգերի մեջ հնչում էր այնպես ինչպես կհնչեր կոպիտ ռեպերների կարդացած ռեպը քաղաքային անկարգությունների մասին: Երբեմն տեքստերը տարբերվում էին նրանով, որ իրականությանը շատ մոտ էին, իսկ երբեմն էլ հասնում էին կոմքիսների մակարդակին: Ամեն դեպքում այս ուղղությունը դարձավ ամենահաջողվածը տնտեսական առումով hip-hop ծաղկման տարիներին [80-ականների վերջ 90-ականների սկիզբ]: Gangsta rap տարաձայնությունների պատճառ հանդիսացավ, քանի որ շատ կազմակերպություններ փորձում էին արգելել այս ոճի երաժիշտների ալբոմների թողարկումը: Նույնիսկ այդ ժամանակ, երբ ամեն ինչ խառն էր և բոլորը պայքարում էին, նրանք [երաժիշտները] շարունակում էին ստեղծել ցենզուրայից դուրս երգեր:

2. Latin Rap

Latin Rap ոճը վերաբերվում է hip-hop-ին և rap-ին, վերարտադրված լատինո-ամերիկացի երաժիշտների կողմից: Նրանք կարող են կարդալ rap անգլերենով կամ իսպաներենով, իսկ երաժշտությունը իր մեջ պարունակում է հանրահայտ լատինական ռիթմեր:

3. Party Rap

Party Rap-բասսային, աղմկոտ hip-hop, միակ առաջադրանքը այս ոճում դա տեքստերի հստակությունն է և առանց քաղաքական ենթատեքստի լինելը, ուղղված է hardcore rap-ին, գումարած մի փոքր մասնիկ էլ old school rap-ից: Դուք ստանում եք միայն երաժշտություն, որտեղ գերակշռում է բասսերը և թմբուկնեևը: Այս ուղղությունը շատ կապված է Miami bass-ի հետ, բայց հիմնականում ստեղծագործություններում կարելի եէ հանդիպել յուրօրինակ մի վոկալային 'համեմունք' ինչպիսին է օրինակ «Da Dip» կամ «Rump Shaker» երգչախումբը , որը դարձնում է տվյալ ձայնագրությունը անմոռանալի:

4. Underground Rap

Underground Rap-ը բաժանվում է 2 կատեգորիայի: Դա կամ hardcore hip-hop-ն է, որը ավելի է ընդլայնում երաժշտական սահմանները և առանձնանում է առավել քան հետաքրքիր տեքստերով կամ hardcore gangsta rap-ը, որը ներառում է իր մեջ ռեպի բոլոր երաժշտական և լիրիկական գործոնները: Այս 2 ոճերը նման են միայն նրանով, որ քիչ ժամանակ են հատկացնում ռեպի ավանդույթներին և կանոններին, որի շնորհիվ էլ ստանում են անկախ կարգավիճակ [անելով այն ինչ ցանկանում են]: Underground rap ձայնագրվում է ոչ այնքան մեծ ստուդիաներում ի տարբերություն hip-hop-ի, բայց համարյա միշտ հնչում է նույն կերպ:

5. Alternative Rap

Alternative Rap վերաբերվում է Հիպ-հոպ խմբերին, որոնք հրաժարվում են Ենթարկվել ռեպի այնպիսի ժանրերին ինչպիսիք են՝ gangsta, funk, bass, hardcore և party rap. Այս ամենի փոխարեն Alternative ոճը միաձուլում է մի քանի ժանրեր ավելացնելով համահունչ էլեմենտներ funk-ից և pop/rock-ից, ինչպես նաև jazz, soul, reggae և նույնիսկ folk-ից. Չնայած նրան որ Arrested Development և Fugees խմբերին հաջողվեց հասնել հաջողության և հանրությանը տեղեկացնել իրենց մասին, շատ Alternative rap խմբերի երաժիշտներ մնում են հիմնականում որպես Alternative Rock երաժիշտ, այլ ոչ թե Hip-hop կամ pop ոճերի:

6. British Rap

Չնայած British Rap շատ հազվադեպ կարող ենք լսել Անգլիայի և Եվրոպայի սահմաններից դուրս, այդուհանդերձ այս ոճը ունի սեփական ավանդույթները և ձևը: Այս ոճը ՛ծնվել է 80-ական թվականներին, հենց այդ ժամանակ էլ օգտագործեցին Public Enemy-ի երաժշտական կոմբինացիաները: Շուտով շատ Անգլիացի ռեպերներ սկսեցին իրենց երաժշտությունների մեջ ներառել acid-house-ի էլեմենտներ, — դրա արդյունքում առաջացավ երաժշտական մի ոճ, որը ավելի ՛ծանր՛ կատեգորիաից էր, քան իր ամերիկյան ՛բարեկամը՛: Չնայած այստեղ կան արված շատ պատճեններ ամերիկացի ռեպերներից, բայց միևնույն ժամանակ կային անգլիացի երաժիշտներ, որոնք լավագույնն էին իրենց ոճում և բաժանվում էին 3 խմբի: Այդ խմբերն էին՝

1.Prodigy, որը միաձուլել էր hip-hop և rave.

2.Leftfield, որոնք աշխատում էին ակումբային hip ոճում:

3.Massive Attack, ովքեր դանդաղեցնում էին hip-hop տեմպը, ավելացնելով acid-jazz, որի արդյունքում էլ ստացվում էր trip-hop: Նույնիսկ այն ժամանակ երբ այդ 3 խմբերը շարունակում էին գրավել նոր տարածքներ, միևնույն է անգլիացի ռեպերները դեռևս նմանակում էին ամերիկացիներին:

7. Comedy Rap

Comedy Rap — Սա հիպ-հոպ է, որը նախատեսված է զվարճանքի ու ուրախության համար: Շատ հաճախ այս ոճում ռիթմը միախառնված է, բայց միևնույն ժամանակ հենց ինքը երաժշտությունը կարող է լինել միաժամանակ և՛ ինտելեկտուալ և՛ շատ հետաքրքիր: Comedy rap-ի ծաղկման շրջանը դա 80-ական թվականներն էին երբ հիպ-հոպը ավելի թեթև էր համեմատած 90-ականների հետ: Այս ժամանակահատվածում գոյություն ունեին շատ rap նմանակումներ, ինչպիսիք էին Chunky A-ը Arsenio Hall-ից, բայց ընդհանուր առմամբ comedy rap դա real hip-hop-ի և փողոցային հումորի միաձուլումն է:

8. Contemporary R&B

Contemporary R&B-Այս ուղղությունը սկսեց իր ծաղկումը մի քանի տարի անց երբ արդեն հայտնվել էր urban R&B-ին: Ինչպես և urban ոճը, այնպես էլ contemporary R&B-ն պրոֆեսիոնալ ստեղծված երաժշտություններ են, բայց երաժիշտները՝ Maxwell, D'Angelo, Terence Trent D'Arby ավելի հակված էին ավելացնել երաժշտության մեջ contemporary soul և R&B-ի կոշտություն:

9. Dirty Rap

Dirty Rap («Կեղտոտ ռեպ») — Սա հիպ-հոպ է, նվիրված միայն ու միայն աղջիկ տղա հարաբերություններին: Այս ոճի հիմանդիրներից դարձան 2 Live Crew խմբի երաժիշտները, որը միակ լիդերն էին ծանր Miami bass-ի ասպարեզում: Հենց դրա համար էլ այս բասային ոճը ընկած է dirty rap-ի հիմքում:Շատ ստեղծագործություններ նախատեսված էին երեկույթների և այլ միջոցառումների համար, բայց դրանք հազվադեպ էին պարունակում ինչ-որ հետաքրքիր երաժշտական լուծումներ կամ լիրիկա :

10. Dirty South

Dirty South ոճը առաջացավ 90-ական թվականնեին կեսերին, այն բանից հետո երբ gangsta rap-ը լայն տարածում էր գտել հիպ-հոպ-ում: Dirty South հավասրաչափ վերցրել էր էլեմենտներ The Chronic ալբոմից և 2 Live Crew խմբի վուլգար ավանդույթներից: Սա բերեց նրան, որ առաջացավ modern hip-hop: Այս ոճը ստացավ իր անվանումը հայտնի ստեղծագործությունից՝ Goodie Mob (1995 թ.):Հենց այս երաժիշտն էլ Outkast-ի հետ միասին կազմեց այս ժանրի լավագույն երաժիշտներից կազմված խումբ, նրանց երաժշտությունը և տեքստերը շատ կտրուկ էին, քան մնացածներինը, ինչպիսին էր No Limit-ը:

11. Foreign Rap

Foreign Rap — Սա hip-hop է ռեպի մասնիկներով: Կարդում են բոլոր լեզուներով բացի Անգլերենից և Իսպաներենից: Հիմնականում այս ուղղությունը ունի եվրոպական արմատներ: Այս երաժշտությունը հիշեցնում է Euro dance, ինչպես նաև American hip-hop. Այս ոճը այնքան էլ կոշտ չէ ինչպես American կամ British hip-hop-ը, այստեղ քիչ են ձևականությունները և օգտագործվում է արդեն ծանոթ տեխնիկա այլ ոչ թե փնտրում են նոր կարդալու հնարհավորություններ: Հանրահայտ բացառություններից դարձավ jazz-rap-ը, որը, ինչպես և European hip-hop-ը մեծ ազդեցություն ուներ անգլիական acid house և acid jazz-ից: Ավելի ուշ այս բոլորը հավաքվեցին մի ոճի մեջ որն էլ անվանվեց Եվրոպական hip-hop:

12. Funk

Funk-առաջացել է 1970-ական թվականներին «սևերի» երաժշտական ավանդույթների ազդեցությամբ (Ջազ և սոուլ): Առաջնահերթ Funk-ը կատարվում էր միայն կենդանի, իսկ ավելի ուշ օգտագործվեցին նաև ժամանակակից տեխնոլոգիաներ: Այս ոճի տեմպը այդքան էլ բարձր չէ 80-110 bpm: Այս երաժշտությունը ունի բավականին շատ տեսակներ որոնք նման են Jazzy-Funk-ին: Այս բոլորին միավորում է այսպես կոճված «Funky-տրամադրությունը», որը ստեղծում են հենց կատարողները: Նրա համար,որ հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում այս ոճը հարկավոր է անպայման լսել այս երաժշտությունը: Պետք ե նշենք որ Ֆանկի առանձնահատուկ գծերից մեկը օգտագործվող գործիքներն են՝ Դասական ֆորտեպիանո; Ֆանկի-կիթառ; Ֆլեյտա; Սաքսաֆոն; Տրամբոն:

13. G-Funk

G-Funk — Սա gangsta rap-ի հանգիստ տարբերակն է, որը ծաղկեց Dr. Dre-ի օգնությամբ 90-ական թվականների սկզբին: Այս ուղղությունը տարբերվում էր իր էժանագին սինթեզատորներով, դանդաղ ռիթմով, խորը բասսերով և մի փոքր կանանցի վոկալին հարող ձայնով: G-funk ուղղությունը դարձավ ամենահայտնի հիպ-հոպ ժանրերից 90-ականների սկզբում: Dr. Dre-ի «The Chronic» ալբոմի հաջողությունից հետո 1992 թվականին այս ալբոմը երաժիշտը մտածեց և անվանեց նոր ժանր, շատ պրոդյուսերներ և ռեպ կատարողներ սկսեցին կրկնել նրա երաժշտական տեխնիկան, որի արդյունքում էլ G-Funk ոճը դարձավ ամենաճանաչված ռեպ երաժշտությունը 90-ականների սկզբում:
Դիտումներ: 444 | Ավելացրեց: Admin1998 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: